4 ամիս անց ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բացահայտման դեպքերը շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Անդրանիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում՝ 2021 թվականի հունիսի 17-ին, ժամը 15։20-ի սահմաններում, Զոյա Կարապետյանին երեք ընտրողների համար անձամբ տվել է դրամական կաշառք։

Զոյա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով Անդրանիկ Գալստյանից անձամբ ստացել է դրամական կաշառք։

Ք.Մ




Լրահոս