Փաստաբանները ահազանգում են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից Արմինե Մելիքսեթյանը բացառապես կատարում է քննիչների «հրահանգը»: ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Գոռ Գեւորգյանը վերջինիս կողմից կատարած որոծումները որակեց այսպես որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը քննիչների ապօրինությունների քավորն է:
Իսկ ինչով է հայտնի դատավոր Մելիքսեթյանը
ArmLur.am– ը գրել էր, որ Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննել է 40-ից ավել անձանց: Ավելին հրապարակել էինք, որ շուրջ 35 անձի կալանավորելու համար միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթեւիկ Գրիգորյանը, Վահե Միսակյանը, Մանվել Շահվերդյանը, Կարեն ֆարխոյանը, Վարդան Գրիգորյանը, Արտուշ Գաբրիելյանը մերժել էին նախաքննական մարմինների միջնոդությունները եւ Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին կալանքի չէին տարել եւ դատարանի դահլիճից վերջիններս ազատ էին արձակվել: Սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից Արմինե Մելիքսեթյանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը և Ագարակի բնակիչ Գևորգ Խաչատրյանին մեկ ամսով կալանավորվեց:
Դատական համակարգում փորձել են հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ Երեւան քաղաքի դատարանի դատավորների զգալի մասը մերժեցին կալանավորել սյունեցիներին, իսկ ահա դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց:
Արդյունքում, սկսվել է ուսումնասիրություն եւ պարզել են, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանի ամուսինը ոստիկանության Ապարանի քրեական հետախուզության բաժնի պետն է: Չի բացառվում, որ դատավոր Մելիքսեթյանը ոստիկան ամուսնու գործոնից ելնելով է բողոքի ակցիայի մասնակցին կալանքի տարել: Ասել է թե` ամուսինը համակարգում է աշխատում, ինքն էլ դատավոր, ուստի ամեն ինչ անում է համակարգին չնեղացնելու համար:
Ք. Մ.