ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սամեդ Սեյիդովը Ստրասբուրգում հայ լրագրողներին սենսացիոն տեղեկություն է հաղորդել. ԵԽԽՎ բյուրոյում դեռ հունվարին ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերականգնման հարցն անցել է միաձայն՝ առանց դեմ ու ձեռնպահ ձայների: Սա ուշագրավ է այն առումով, որ ԵԽԽՎ բյուրոյի անդամ է նաեւ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը: Ստացվում է, որ Նաղդալյանը եւս կողմ է քվեարկել այն հարցին, որի դեմ պայքարում է հայկական ողջ պատվիրակությունը: Տեսակետ կա, որ նա այդպես է վարվել, որպեսզի չփչացնի հարաբերությունները ԵԽԽՎ ղեկավարության հետ եւ ընտրվի ԵԽԽՎ հանձնաժողովներից մեկի նախագահ: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց անձամբ Նաղդալյանից մեկնաբանություններ ստանալ Սեյիդովի հայտնած տեղեկությունների մասին. նա կա՛մ չէր պատասխանում հեռախոսազանգերին, կա՛մ էլ, լսելով մեր ձայնը, անջատում էր: Փոխարենը այդ տեղեկությունների հավաստիացումը կարելի է գտնել համացանցում եւ ԵԽԽՎ Ստրասբուրգի կենտրոնական գրասենյակում:




Լրահոս