Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կառավարական հանձնաժողով կստեղծվի, որտեղ կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը։ Հայտնի չէ, սակայն, թե ով է գլխավորելու հանձնաժողովը, որտեղ ու երբ է հուղարկավորվելու Սիրադեղյանը: Մանրամասներ հայտնի չեն նաև հոգեհանգստի ու հուղարկավորության ժամկետների մասին:
Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանը, հիշեցնենք, մահացել է հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկանում։
Նրա մահվան կապակցությամբ քաղաքական ու հասարակակն մի շարք գործիչներ ցավակցական հեռագրեր են հղել: Հայտարարություն է տարածել նաև Հայ ազգային կոնգրեսը: Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն, մինչ այս պահը անհատական խոսքով՝ գրավոր կամ բանավոր հանդես չի եկել:
ArmLur.am լրատվականի հետ զրույցում Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման մուսինյանը փոխանցեց՝ կուսակցության տարածած հաղորդագրությունը նաև աառաջին նաագահին է վերաբերում, որովհետև հենց նա է ՀԱԿ առաջնորդը:
Մուսինյանը հիշեցրեց նաև, որ հաշվի առնելով «Սիրադեղյանին ժողովրդին նրա մատուցած ծանրակշիռ ծառայությունները՝ գրականության և պետական կառավարման բնագավառներում՝ Հայ ազգային կոնգրեսը կառավարությանը կոչ է արել Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում՝
Սիրադեղյանի ազգականները ArmLur.am-ին փոխանցեցին, որ նրա հուղարկավորության ու սգո արարողությունների մասով դեռ հստակություն չկա։
Սևակ Վարդումյան