«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը լուրջ շինարարություն է իրականացնում: Նա գերժամանակակից ու եվրոպական ստանդարտներին համապատասխան հիվանդանոցային համալիր է կառուցում, որը բաղկացած է լինելու կլինիկայից եւ վերականգնողական կենտրոնից: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` բուժհաստատությունը գլխավորելու է պրոֆեսոր Հենրիկ Բակունցը: Սակայն «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը կտրականապես հերքեց լուրը` այն համարելով «իրականությանը չհամապատասխանող եւ ստահոդ»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ