ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչները «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ արդեն երկրորդ ամիսն է, ինչ «Աշտարակ կաթ» ընկերությունն իրենցից վերցրած կաթի համար չի վճարում: Ըստ բնակիչների` «Աշտարակ կաթ»-ի աշխատակիցներն իրենց ասել են, թե «համբերե՛ք, փող չկա, տվել ենք պարադին, կլինի, կտանք»: «Ժողովուրդ»-ը զրուցեց «Աշտարակ կաթ»-ի գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանի հետ` պարզելու, թե ճիշտ են մարդկանց պնդումները, որ ՀՀ անկախության 20-ամյակի զորահանդեսի պատճառով գումարները չեն վճարվում: «Մենք չենք մասնակցել պարադի ոչ մի կազմակերպչական հարցի»,-նշեց տնօրենը: Իսկ կաթի համար չվճարելու վերաբերյալ նա ասաց. «Միգուցե կարող է տենց փոքր դեպքեր լինեն, որ ինչ-որ չնչին ուշացումներ լինեն, մենք մոտ 6000 ֆերմերային տնտեսությունների հետ ենք աշխատում… Կարան լինեն զուտ տեխնիկական պատճառներ… որոշ մասերում թերացումներ, բայց եթե նման բան կա, ես կպարզեմ, ու մեկ օրում կլուծվի այդ հարցը»:




Լրահոս