Վերացվել է 2 ընկերությունների արտադրական գործունեության կասեցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Տավուշի մարզում գործունեություն ծավալող երկու ընկերությունների՝ պահածոների արտադրությամբ զբաղվող «Անտառի բարիք» (գ. Կողբ) և հանրային սննդի օբյեկտ հանդիսացող «Օպելա» (ք. Դիլիջան) ՍՊԸ- ների արտադրական գործունեության կասեցումը:

Երկու ընկերություններն էլ շտկել են իրենց մոտ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:




Լրահոս