Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր գիշերը 3-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքի 8-րդ խցում կալանավոր է մահացել, որը ֆրանսահայ Ա.Սաֆարյանն է: Ըստ ՔԿՀ դատապարտյալներից մեզ հասած լուրերի՝ նա մի քանի օր դժգոհել է, որ սիրտը ցավում է, ավելին՝ նրա խցում գտնվող անձինք ասել են, թե բժիշկ են կանչել, չի եկել: Երեկոյան կապտել է, վատացել, ինչից հետո պարզվել է, որ նա մահացել է:
Ք.Մ