ՀՀԿ-ականը՝ քաղաքապետի թեկնածու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկար փնտրտուքից հետո ՔՊ-ն վերջապես կողմնորոշվել է Արթիկի քաղաքապետի թեկնածուի հարցում։ Մեր աղբյուրներն ասացին, որ ՔՊ-ականների ընտրությունը կանգ է առել գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանի վրա։

Բանն այն է, որ ՀՀԿ անդամ, նախկինների օրոք ընտրված քաղաքապետը դարձել է նաեւ ՔՊ-ի սրտի թեկնածուն` երկու պատճառով։ Առաջինն այն է, որ հոկտեմբերի 17-ի ընտրությունները ՔՊ-ին մտածելու տեղիք են տվել, որ թեկնածուն պետք է լինի ուժեղ եւ տեղի բնակչության կողմից ընդունված:

Երկրորդ` ոչ պակաս կարեւոր հանգամանքն այն է, որ Մխիթար Վարագյանի՝ Ղազախստանում ապրող գործարար, մեծահարուստ եղբայր Դավիթ Վարագյանը Նիկոլ Փաշինյանի սիրելի Հայկ Սարգսյանի` ԱԺ պատգամավորի, հարսանիքի քավորն է, իսկ ՔՊ-ականների համար «քավորը սրբություն է»` Հայկ Ղալումյանի օրինակով։ Այսպես ասած` աստղերը համընկել են, եւ Մխիթար Վարագյանի բախտը բացվել է: Վարագյանը, կարելի է ասել, ՀՀԿ-ական-ՔՊ-ական է։

Թեմայի շուրջ փորձեցինք զրուցել Մխիթար Վարագյանի հետ, ով նախ ասաց, որ իրեն հարմար չէ խոսելը, իսկ հետո ուղղակի անտեսեց մեր հեռախոսազանգերը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս