Ինչ քրեական գործով են կալանավորել նախկին պատգամավորին. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսկ ինչ նյութերի մասին է խոսքը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 2016 թվականի մայիսի 9-ին Եղվարդի Խճուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ Վաղինակ Սահակյանին: Ըստ մեզ հասած լուրերի՝ Ջանիբեկ Հայրապետյանը հարվածել է Վաղինակ Սահակյանի դեմքին, զրկել է վերջինիս ձախ աչքից եւ պատճառել է ծանր մարմնական վասվածք: Միաժամանակ ստացված տեղեկությունների համաձայն՝ նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը հօգուտ իրենց լուծելու համար Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց միջնորդությամբ եւ օժանդակությամբ իրավասու պաշտոնյաներին խոշոր չափի կաշառք է տվել, որի դիմաց թաքցվել է նշված դեպքին Ջանիբեկ Հայրապետյանի մասնակցության փաստը, իսկ կատարված արարքը մեղսագրվել է Գևորգ Բայադյանին:

Ավելին, իրավապահները տվյալներ ունեն, որ վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք ստացած Սահակյանը սպառնալիքների եւ ճնշումների ներքո հրաժարվել է բողոքից, ինչի արդյունքում էլ որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել: Սակայն այսօր տարիներ առաջ տուժած անձը որոշել է կատարվածի մասին պատմել իրավապահներին եւ իրավապահները դեպքին ընթացք են տվել եւ նյութեր են նախապատարաստում։ Թե ինչ ավարտ կունենա նյութերի նախապատրաստման ընթացքը, ժամանակը ցույց կտա, սպասենք զարգացումներին: Իսկ մինչ այդ, ArmLur.am-ը այս դեպքի մսսին ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանից մեկնաբանություն էր խնդրել եւ նա կտրականապես հերքել էր շարադրվածը:

Ք.Մ




Լրահոս