Հրապարակվել է տեսանյութ Բոլդուինի մասնակցությամբ նկարահանումների ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրապարակվել են Ալեք Բոլդուինի առաջին լուսանկարներն ու տեսանյութերը նկարահանումների ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո։ Համացանցում հայտնվել են Ալեք Բոլդուինի առաջին լուսանկարները և Rust նոր ֆիլմի նկարահանման հարթակից տեսանյութերը, որտեղ ավելի վաղ ողբերգություն էր տեղի ունեցել: Լուսանկարում երևում է, որ դերասանը լաց է լինում։

Նկարահանումների ընթացքում ատրճանակի փամփուշտը, որը գտնվել է դերասանի ձեռքում, կամ դրա բեկորները դիպել են երկու մարդու՝ կին օպերատորի եւ ռեժիսորի: Ատրճանակը պետք է լիցքավորված լիներ ոչ մարտական փամփուշտով։ Տուժածներին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։

Ռեժիսորը ողջ է մնացել, իսկ կինը մահացել է։ Մահացած Գալինա Հաթչինսը ծնունդով Ուկրաինայից էր, մի քանի տարի ապրել է Ռուսաստանում:

Նշվում է, որ դերասանի դեմ ոչ մի մեղադրանք չի առաջադրվել, կատարվում է միջադեպի հետաքննություն և հարցաքննվում են վկաները:

 




Լրահոս