ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համատարած կալանավորումների շքերթ. ԲԴԽ անդամը՝ սպասվող գործընթացների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԴԽ անդամ, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանը, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից դատական գործերի մակագրման համակարգը առգրավվելու դեպքին, հայտնեց, որ որեւէ անօրինական բան չի տեսնում:

ArmLur.am-ը գրել էր, որ այս տարվա հուլիսի 2-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Վերաքննիչ քրեական դատարան են այցելել, առգրավել են մակագրումների համակարգիչը, որով դատական գործերը էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրվում են դատավորներին։

Սակայն պարզվում է՝ ԱԱԾ-ն, Վերաքննիչ դատարանից բացի, առգրավվել է ողջ դատական համակարգի մակագրման սերվերը, և հիմա Առաջին ատյանի դատարաննում ու Վերաքննիչում մակագրումը իրականացվում է ձեռքով, ու այսկերպ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դատական համակարգը ինչպես ցանկանում, այդպես էլ կառավարում է, մասնավորապես՝ քրեական, քաղաքացիական գործերը մակագրում են իրենց ցանկալի դատավորներին և ցանկալի ելք ապահովում:

Այս գործընթացը սկսվեց այն բանից հետո, երբ դատավորները կալանքի չէին տանում ընդդեմ իշխանության հայտարարություններ իրականացրած անձանց: Սակայն այս իրավիճակը անհետևանք չի մնալու. մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բոլոր այն անձինք, որոնց քաղաքացիական, վարչական կամ քրեական գործերը մակագրվել են ձեռքով, վերջիններս մինչև վերջ գնալու են և դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նշելով, որ մակագրման գործընթացը իրականացվել է ոչ օրենքով սամանված կարգով, ասել է թե՝ պատշաճ ծանուցման գործընթացը անօրինական է իրականացվել:

Ստացվում է՝ կարճ ժամանակ անց դատական համակարգը հայտնվելու է պայթունավտանգ իրավիճակում, քանի որ միանշանակ ՀՀ վճռաբեկ դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ունեն նախադեպեր, որ նման դեպքերը համարում են ոչ պատշաճ ծանուցված։

Ի դեպ, փաստաբանները ահազանգել էին` «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական վարութի նկատմամբ դատական վերահսկողության հետ կապված (կալանք տվող դատավորներ) հարցերով առանձնացվել են երեք դատավորներ` հռչակավոր Արմեն Դանիելյանը, Մնացական Հարությունյանն ու Ռուբիկ Մխիթարյանը… Սա նշանակում է, որ շուտով դատարան կվերադարձվի օրենքով սահմանված կարգով մակագրող համակարգիչը, քանի որ, անկախ մակագրությունից` կնստեն բոլորը»։

Մանրամասները տեսանյութում:

Ք. Մ.




Լրահոս