![](https://armlur.am/wp-content/uploads/2021/10/234942405_1287406505045755_8853696475416030162_n.jpg)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը վայր է դնում մանդատը:
ArmLur.am-ը լուրը ճշտելու համար փորձեց կապ հաստատել անձամբ Սեդրակյանի հետ, մեր բոլոր ջանքերը սակայն ապարդյուն անցան: Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հորդորեց Արծվիկ Մինասյանի հետ զրուցել, նա էլ իր հերթին՝ խմբակցության մամուլի պատասխանատու Ագնեսա Խամոյանի: Պատգամավոր Ագնեսա Խամոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հասատատեց տեղեկությունը նշելով. «Պատճառներն անձնական են»: Դավիթ Սեդրակյանը, նշենք, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է։