Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Նա 7 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել դիմումն ու չհրաժարվել պատգամավորական մանդատից: Բայց եթե, այնուամենայնիվ, իր դիմումի համաձայն՝ Սեդրակյանի լիազորությունները դադարեցվեն, ապա նրան փոխրինելու կարող է գալ Առուշ Առուշանյանը, ում գլխավորած «Առուշ Առուանյան» դաշինքը Գորիսի ՏԻՄ ընտրությւոններում հաղթանակ էր տարել:
Եթե Առուշանյանը որոշի չլքել հարազատ քաղաքը՝ Գորիսն ու ստանձնի քաղաքապետի պաշտոնը (ամենայն հավանականությամբ հենց նա էլ քաղաքապետ կընտրվի), ապա մանդատը կարող է Ասպրամ Կրպեյանը ստանձնել: «Հայաստան» դաշինքի հաջորդ համարը նա է: Ասպրամ կրպեյանը, նշենք՝ Թաթուլ Կրպեյանի դուստրն է: