
Ջրի սակագինը կբարձրանա, որոշում կայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերն է, իսկ որոշումն ընդունելուց հետո նոր սակագինը ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։
Իսկ թե որքան կբարձրանա, հայտնի չէ, քանի որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ վերջնական ուսումնասիրություն եւ հաշվարկ չի արել։ Նշենք, որ «Վեոլիա ջուրն» առաջարկում է ջրի սակագինը դարձնել մինչեւ 223,7 դրամ՝ 180 դրամի փոխարեն։ ArmLur.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց եւ քաղաքացիներից հետաքրքրվեց՝ կողմ են արդյոք ջրի սակագնի բարձրացմանը, թե ոչ:
Ս.Հ.
Հ.Հ.