ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ,  հղում անելով «Ժողովուրդ»-ի անանուն աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ ԱԳՆ-ի  եւ ԱԱԾ-ի միջոցով աշխատանքներ են տարվում Հայաստանը լքած քաղաքացիներին դրսից վերադարձնելու ուղղությամբ` արտագաղթի ծավալները կոծկելու նպատակով: Մեկ այլ  հավաստի, սակայն չհաստատված տեղեկության համաձայն` իրականում այս նախագիծը նպատակ ունի նախընտրական կոմպրոմատներ հավաքել ընդդիմադիր կուսակցությունների «բիզնես»  գործունեության վերաբերյալ: Հայտնի է, որ վերջին շրջանում Եվրոպայում քաղաքական ապաստանի համար պահանջվող թղթերից ամենազորեղը քաղաքականապես հալածված կուսակցությունների ներկայացուցիչ լինելն է, իսկ նախկինում  մոդայիկ էր «մայրս հայ է, հայրս` ադրբեջանցի» բանաձեւը, որը, 2003 թվականից սկսած, չի գործում: Այլ խոսքով` նպատակն է պարզել` կուսակցությունները վկայականներ չե՞ն վաճառել:




Լրահոս