
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է պաշտպանության նախարարի հայտարարությանը՝ գրելով.
1. Զարմացած ենք, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը:
2. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել:
3. Թեման համարում ենք փակված:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արման Թաթոյանը՝ ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման, Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ԶՈւ-երի ամրացման վերաբերյալ ապացույցներ էր հրապարակել: