Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր է նյութում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իշխանության թևում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Բանն այն է, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը որոշել է, որ ղեկավարն ինքն է ու իր թիմի անդամների մասով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր է նյութում: Հարությունյանն արդեն չի էլ թաքցնում դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերի ժամանակ։

Ըստ մեր տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը դժգոհ է կառավարության ներկայացուցիչներից ու նիստերի ժամանակ դժգոհում է հատկապես ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանից, մշտական իր դժգոհությունն է հայտնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանից, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանից ու անգամ խնդիրներ ունի իր մամուլի պատասխանատուի հետ:

Ըստ մեր տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը փորձում է նաև կառավարության ներսում թիմ ձևավորել ու այնպես անել, որ կառավարության տարբեր գերատեսչություններում իր քիմքին հարիր անձինք աշխատեն: Թե այս իրավիճակը ինչքան կհանդուրժի Փաշինյանը, դժվար է ասել, քանի որ, ըստ մեր աղբյուրների, օր օրի ՔՊ թիմում լարվածությունն ավելանում է, ու պառակտվածությունը՝ մեծանում: Նշենք, որ նմանատիպ գործելոճ էր որդեգրել նաև Արսեն Թորոսյանը, որն այժմ շարքային պատգամավոր է:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս