Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն առաջիկայում հանրահավաք կանի։ Օրվա մասին դաշինքը կհայտարարի հաջորդ շաբաթ:
Սակայն մինչ հանրահավաքն ընդդիմադիր ուժն արդեն քննարկումներ է սկսել տարբեր արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու փորձագետների հետ, որպեսզի միասին մասնակցեն հանրահավաքին եւ շարժում սկսեն:
Նրանք արդեն հանդիպել են Կարին Տոնոյանի գլխավորած ուժի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետականի ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների հետ։ Կհանդիպեն նաեւ «Հայրենիքի փրկության շարժմանը» միացած ուժերի հետ։
Հանրահավաքը մեկանգամյա է լինելու, թե շարունակական, դեռ պարզ չէ, ամեն դեպքում, առջեւում ակտիվացումներ կլինեն: