
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում. գրում է riafan.ru-ն:
Նշվում է, որ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի փոխանցմամբ, քաղաքական գործիչները բանակցությունների շրջանակներում ծրագրում են ստորագրել եռակողմ հայտարարություններ: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Պուտինի եւ Փաշինյանի միջեւ բանակցությունները տեղի են ունեցել Կրեմլում: Հանդիպման ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով ստորագրված համաձայնագրերի կատարման ընթացքը։
Կողմերն անդրադարձել են նաև Մոսկվայի և Երևանի միջև երկկողմ համագործակցության զարգացմանը։ Այս մասին տեղեկացրել են Կրեմլից: