Բաքվում ՎՈՒԱՄ խորհրդարանական վեհաժողովի եւ Բալթյան ասամբլեայի համատեղ կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ, անվտանգության հարցերով վարչության 2-րդ քարտուղար Էլչին Գուսեյնլին ասել է, թե հայկական բանակն իր թվաքանակով 34%-ով գերազանցում է ադրբեջանականին, սակայն ներկայացվում է երկու անգամ պակաս։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց. «Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում մեր զինվորների մարտական պատրաստության բարձր մակարդակն ու առաջին գծում պարտադրողի դիրքերից հանդես գալը բնական է, որ ադրբեջանական պաշտոնյաների մոտ առաջացնում է համապատասխան գնահատական՝ հայկական ԶՈՒ նկատմամբ»:
ՀԱՄ ԷԼ ՇԱՏ ԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ