ՆԱՏՕ-ն ուժեր է մոտեցնում Ռուսաստանի սահմաններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ ի պատասխան Գերմանիայի ՊՆ ղեկավար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի հայտարարությանը, ով ասել է, թե անհրաժեշտ է զսպել Ռուսաստանի ռազմական նկրտումները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կոչ անելով ռազմական առումով զսպել Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժերը մոտեցնում է մեր սահմաններին: Թե ինչպես է ժամանակին դա ավարտվել Գերմանիայի եւ Եվրոպայի համար՝ Գերմանիայի պաշտպանության նախարարը պետք է որ լավ իմանա: Եվրոպայի անվտանգությունը կարող է միայն ընդհանուր լինել՝ առանց Ռուսաստանի շահերի ոտնահարման, բայց հենց ՆԱՏՕ-ն այսօր պատրաստ չէ այդ հարցով հավասար երկխոսության»,- ասել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ «Աֆղանստանում զսպելու ՆԱՏՕ-ի ծրագիրն ավարտվել է աղետով, որը ամբողջ աշխարհը պետք է կարգավորի»։