Բոլդուինի ժապավենի համար զենք պատրաստած կինը նորեկ էր իր մասնագիտության մեջ․ ԶԼՄ֊ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաննա Ռիդը, ով պատասխանատու էր Ալեք Բոլդուինի՝ վեսթերնի նկարահանումների ժամանակ զենքի հետ վարվելու համար, նոր էր սկսել այս աշխատանքը։ Այս մասին գրում է TMZ-ը։

Մեկ ամիս առաջ կինը մասնակցել էր փոդքասթներից մեկին, որտեղ պատմել էր Նիկոլաս Քեյջի հետ «Հին ճանապարհ» ֆիլմի նկարահանման հրապարակում իր առաջին փորձի մասին։

Նշվում է, որ նրա հայր Թել Ռիդը Հոլիվուդում լայնորեն հայտնի է՝ որպես հրացանագործ Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» և «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմերի նկարահանման հրապարակում։

Ինչպես հայտնի է, ֆիլմի նկարահանման հրապարակում գլխավոր դերակատար Ալեք Բոլդուինը կրակել է ատրճանակից, որի մեջ դատարկ պարկուճների փոխարեն՝ եղել են իրական պարկուճներ։ Վիրավորվել են օպերատոր Գալինա Հաթչինսը, ով ավելի ուշ մահացել է, և կինոռեժիսոր Ջոել Սոզան։ Դերասանի դեմ դեռ մեղադրանք չի առաջադրվել։




Լրահոս