
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին ոսկե մեդալը:
Տղաների մրցաշարում 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը եզրափակչում հաղթել է ռուսաստանցի Ռուսլան Պիրովին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն:
Մինչ այդ Էլիդա Քոչարյանը նվաճել էր արծաթե մեդալ, աղջիկների 60 կգ քաշային կարգում:
Եվրոպայի չեմպիոնության համար այսօր կպայքարեն նաև 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը: