Cadena Ser-ի հաղորդմամբ, «Բարսան» բանակցություններ է վարում 2 խաղացողի հետ՝ աշխատավարձի վերանայման համար: Ըստ աղբյուրի, «Բարսան» ցանկանում է կրճատել Սամուել Ումտիտիի ու Ֆելիպե Կոուտինյոյի աշխատավարձերը:
«Կատալոնական» ակումբը ցանկանում է կրճատել նաև Ուսման Դեմբելեի աշխատավարձը, սակայն ֆրանսիացին կարող է այդ դեպքում հրաժարվել պայմանագրի երկարաձգումից, որը լրանում է 2022 թ-ի հունիսին:
Այս մրցաշրջանում Ումտիտին չի մասնակցել ոչ մի հանդիպման, իսկ Կոուտինյոն անցկացրած 8 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: