Փայտանյութը Ստեփանավանի մոտակա անտառից բարձել և ցանկացել է տեղափոխել ծանոթի տան բակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս Ստեփանավան քաղաքի Երկրաբանների փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել և ստուգել էին 33-ամյա տղամարդու վարած «ՈՒԱԶ-3152» ավտոմեքենան, որը բեռնված էր մոտ 1,5 խմ փայտանյութով: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չէր ներկայացրել, հայտնել էր, որ փայտանյութը Ստեփանավանի մոտակա անտառից բարձել և ցանկացել է տեղափոխել ծանոթի տան բակ:

Ավտոմեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել էր բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հոկտեմբերի 22-ին Ստեփանավանի ոստիկանները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 34-ամյա տղամարդու, որը խոստովանական բացատրություն է տվել, որ հոկտեմբերի 16-ին Ստեփանավանի անտառտնտեսության 11-րդ պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել է 2 ծառ, որն էլ իր տան բակ պետք է տեղափոխեր 33-ամյա տղամարդը։

Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Վնասի չափը պարզվում է:




Լրահոս