ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է նոր դեմարշ իրականացնել ԵԽԽՎ նախագահ, թուրք Մեւլութ Չավուշօղլուի դեմ: Բանն այն է, որ Չավուշօղլուն հայտարարել է, թե իրեն շուտով հանձնվելու է ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի կազմած զեկույցը. դրա խնդրո առարկան ղարաբաղյան հիմնախնդրում առկա մարդու իրավունքների ոտնահարումը նվազագույնի հասցնելն է: Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե հայկական պատվիրակությունը չի մասնակցում այդ ենթահանձնաժողովի աշխատանքներին, եւ նոյեմբերին ԵԽԽՎ բյուրոյի նիստում պետք է կրկին քննարկվի ենթահանձնաժողովի հարցը: «Ինձ համար անհասկանալի է, թե ենթահանձնաժողովը, որ հավաքվել է ընդամենը երկու անգամ, մի օր՝ 15, երկրորդ անգամը՝ 20 րոպե, այդ կարճ ընթացքում ինչպես կարող է բանաձեւ ներկայացնել: Փաստորեն, Չավուշօղլուի կրնկի տակ գործող ենթահանձնաժողովը կարող է 35-40 րոպեում խնդրին լուծում տալ, առաջարկներ անել ԵԱՀԿ ՄԽ զուգահեռ, որն այդ խնդրով զբաղվում է արդեն 17 տարի: Սա առնվազն տարօրինակ է: Եթե նման բան լինի, ես նամակով կդիմեմ Գինեսի ռեկորդների գրքում որպես 21-րդ դարի զավեշտ գրանցելու միջնորդությամբ»,-ասաց Զոհրաբյանը:
ԴԱՐԻ ԶԱՎԵՇՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ