Պուտինը չի կիսել Էրդողանի կարծիքը․ պատասխանել է նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադմիրի Պուտինը Սոչիում տեղի ունեցած «Վալդայ» քննարկումների ակումբի նիստի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկանդալային հայտարարությանն, առ այն, որ «Մարդկության ճակատագիրը չպիտի թողնել 2-րդ աշխարհամարտը հաղթած մի խումբ երկրների nղnրմածությանը»:Պուտինը չի կիսել Էրդողանի այդ կարծիքը և նշել է, որ, եթե ՄԱԿ-ում տեղի ունենան փոփոխություններ, ապա դրանք կարժեզրկեն կառույցը:

«Պարզ է, թե ինչու է Էրդողանը նման հայտարարություն անում: Երևի թե Էրդողանը կարծում է, որ Թուրքիան կարող է դառնալ ՄԱԿ -ի անվտանգության խորհրդի մշտական անդամ: Բայց դա միայն Ռուսաստանից կախված չէ: Այդ հարցը պետք է լուծել կոնսենսուսի հիման վրա: Ես Էրդողանին ասացի, որ եթե մենք վերացնենք մշտական անդամի վետոյի իրավունքը, ապա ՄԱԿ-ը նույն րոպեին կմահանա»:




Լրահոս