ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուհերի հեռավար կրթության անցում, դպրոցական արձակուրդների երկարացում. Նախարարության առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկրարացնելու վերաբերյալ: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ նախարարության կողմից առաջարկվել է նաեւ բուհերում հեռավար կրթության անցնել:

ArmLur.am-ի այս տեղեկությունները առողջապահության նախարարությունից հաստատեցին՝ փոխանցելով. «Բուհերին մոտ 15 օր առաջ առաջարկվել է անհայտ ժամանակով անցնել հեռավար կրթության, իսկ դպրոցներին ասվել է արձակուրդը մեկ շաբաթով երկրացնել»:

Ի դեպ, նույնը վերաբերում է նաեւ մանկապարտեզներին: Թե ինչու է այս մասին լռում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, դեռեւս հայտնի չէ: Հուսանք՝ առաջիկայում այս նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ:

Ս.Հ.




Լրահոս