Սուդանում զինվորականները փակել են մայրաքաղաք տանող ուղեմուտքերը. Al Hadath

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուդանում ձերբակալված են չորս նախարներ, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ Խարտումի նահանգից: Հոկտեմբերի 25-ին այդ մասին հաղորդել Է Al Hadath հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բանակը շրջափակել Է մայրաքաղաք Խարտում տանող բոլոր ուղեմուտքերը եւ կամուրջները: Նշվում Է, որ ձերբակալվածների թվում են կապի, տեղեկատվության, ֆինանսների, արդյունաբերության նախարարները: Ձերբակալված են նաեւ Խարտումի նահանգապետը եւ երկրում կառավարող Սուվերեն խորհրդի ներկայացուցիչներից մեկը: Ձերբակալությունները շարունակվում են: Սուդանի վարչապետ Աբդուլա Համդուկին բանակը ենթարկել Է տնային կալանքի:

Փոքր-ինչ ավելի շուտ զինվորականները շրջապատել են կառավարության նախագահի տունը: «Ուժը հանուն ազատության եւ փոփոխությունների» հիմնական ընդդիմադիր շարժման կողմնակիցներն արդեն մարդկանց կոչ են արել դուրս գալու փողոցներ եւ դիմակայելու «իշխանությունը բռնատիրելու՝ զինվորականների փորձերին»: Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ Խարտումում լիովին անջատված են շարժական կապը եւ ինտերնետը: Նաեւ բացակայում Է ստացիոնար հեռախոսային կապը: Շուտով սպասվում Է երկրի Սուվերեն խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ Բուրհանի հայտարարությունը: Երկրում զանգվածային ձերբակալություններն սկսվել են կառավարության ղեկավար Աբդալա Համդուկի հետ ալ Բուրհանի հանդնպումից հետո: Հոկտեմբերի 24-ին Սուդանի ոստիկանությունն արցունքաբեր գազ Է կիրառել հարյուրավոր ցուցարարների ցրելու համար, որոնք փորձել են փակել մայրաքաղաքի Էն Նիլ կենտրոնական փողոցը:

Արդեն երկրորդ շաբաթն Է, ինչ Խարտումում շարունակվում են բանակի կողմնակիցների ելույթները, որոք նստացույց են անցկացնում զինված ուժերի գլխավոր հրամանատարության կենտրոնակայանի առջեւ՝ կառավարության հրաժարականի պահանջով, եւ քաղաքացիական ուժերի ներկայացուցիչների նստացույցը, որոնք ձգտում են հասնելու անցումային շրջանի ավարտման եւ բանակի կողմից իշխանության վերջնական հանձման:

Ըստ մայրաքաղաքի իշխանություների՝ անկարգություններին մասնակցում են տապալված նախագահ Օմար ալ Բաշիրի նախկին կառավարող կուսացության կողմնակիցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս