
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հոր ենթադրյալ սպանություն կատարողին փնտրում են: Մյուս ենթադրյալ սպանություն կատարողի գործը մտել է դատարան: Ինչպես հայտնի է, հունիսի 10-ին Էրեբունի վարչական շրջանի «Ուպրավլենի»-ի մոտակայքում վիճաբանություն էր եղել, որի հետեւանքով սպանվել էր Սարգիս Ավագյանը, որը «Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրն է: Ըստ նախաքնական մարմնի` Սարգիս Ավագյանին դանակահարել էին Զորիկ Մանուկյանն ու Գրիգոր Բողջողջյանը:
Դեպքից որոշ ժամանակ անց Զորիկ Մանուկյանին հայտնաբերեցին, իսկ, ահա, մյուս ենթադրյալ սպանություն կատարող անձին դեռ փնտրում են: Հիշեցնենք, որ Սարգիս Ավագյանի եւ վերոնշյալ անձանց միջեւվեճը եղել է մեքենայի բարձր երաժշտության շուրջ, եւ Սարգիս Ավագյանին դանակահարել էին, որի հետեւանքով էլ նա մահացել էր:
Ք.Մ