Մինչև օրվա վերջ ԿԳՄՍՆ-ն կպատասխանի՝ բուհերը կանցնեն հեռավարի, թե ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը քննարկում է առողջապահության նախարարության՝ դպրոցների եւ բուհերի վերաբերյալ առաջարկը: Այս մասին մեզ փոխանցեցին ԿԳՄՍ-ից՝ նշելով, որ առողջապահության նախարարությունից գրություն են ստացել եւ հիմա քննարկվում է այդ հարցը: ArmLur.am-ին ԿԳՄՍ-ից հայտնեցին նաեւ, որ քննարկում են այդ հարցը եւ մինչեւ օրվա վերջ որոշում կլինի: Այսինքն՝ նախարարությունն այդ մասին օրվա ավարտին հայտարարություն կտարածի:

Քիչ առաջ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու վերաբերյալ: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ նախարարության կողմից առաջարկվել է նաեւ բուհերում հեռավար կրթության անցնել:

ArmLur.am-ի այս տեղեկություններն առողջապահության նախարարությունից հաստատել են փոխանցելով. «Բուհերին մոտ 15 օր առաջ առաջարկվել է անհայտ ժամանակով անցնել հեռավար կրթության, իսկ դպրոցներին ասվել է արձակուրդը մեկ շաբաթով երկրացնել»: Ի դեպ, նույնը վերաբերում է նաեւ մանկապարտեզներին: Պարզվեց՝ ԿԳՄՍ-ն ստացել է գրությունը եւ հայտնի չէ, թե ինչու է որոշել հենց այսօր քննարկել այդ հարցը, չէ՞ որ առողջապահության նախարարությունն օրեր առաջ է այդ առաջարկով դիմել ԿԳՄՍ-ին:

Ս.Հ.




Լրահոս