Թուրքիայում Ռուսաստանի 7 քաղաքացի է ձերբակալվել անտառների հրկիզման կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավում ՌԴ 7 քաղաքացի է ձերբակալվել՝ անտառների հրկիզման կասկածանքով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ին հայտնել են թուրքական Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից։

«Գլխավոր հյուպատոսությունը հաստատում է 2021 թվականի հոկտեմբերի 23-ին Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից մի խումբ ռուս զբոսաշրջիկների ձերբակալման փաստը, որոնք Անթալիայի մերձակայքում արշավի են դուրս եկել Լիկյան արահետով։

Տեղական ժանդարմերիայի գրասենյակից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՌԴ 7 քաղաքացի է ձերբակալվել Չաղլարջայի շրջանում անտառային տարածքի հրկիզման կասկածանքով»,- ասվում է գլխավոր հյուպատոսության հայտարարության մեջ։




Լրահոս