ՏԵՍԱՆՅՈՒԹ. 17 հողամաս, 6 ավտոկայանատեղի. ինչ ունեցվածք ունի «Հայաստան» խմբակցության պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանի հետագա գործունեությունը դեռ հայտնի չէ: Տեղեկացնենք, որ Սեդրակյանն Ազգային Ժողով մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Նշենք, որ յոթ օրվա ընթացքում նա դիմումը կարող է հետ վերցնել: Իսկ եթե չվերցնի, ապա զրկվում է մանդատից:

Իսկ մինչ այդ՝ ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե ինչ ունեցվածք է հայտարարագրել նա: Պարզվեց՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին, թվով 44 անշարժ գույք ունի: ArmLur.am-ը նրա՝ պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրից տեղեկացավ, որ ունի 17 հատ հողամաս, 1 բնակարան, անհատական բնակելի 2 տուն, 6 հատ ավտոկայանատեղի, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 7 հատ տարածք, հասարակական նշանակության 7 հատ տարածք, արտադրական նշանակության 4 հատ շինություն: Բացի այս, տեղեկացնենք, որ Սեդրակյանը թվով 8 ընկերությունում բաժնեմաս ունի: Օրինակ, 2019 թվականին նա 75 տոկոս բաժնեմաս է ձեռք բերել մեկ ընկերությունից՝ 100 մլն դրամ արժեքով: Սեդրակյանի կանխիկ դրամը ընթացիկ տարում կազմել է 1 մլրդ 606 մլն 500 դրամ եւ 540 հազար դոլար:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սեդրակյանի եկամուտը կազմել է ընդհանուր 59 մլն 530 հազար դրամ: Օրինակ, «Դռագսման» ընկերությունից Դավիթ Սեդրակյանը ստացել է 2 մլն 700 հազար դրամ գումար՝ վարձակալության դիմաց: Բացի այս, նախորդ տարի կրտսեր Սեդրակյանը 50 մլն դրամով գույք է վաճառել: Նրա ստացած վարկի մայր գումարի մնացորդն այս տարվա ընթացքում կազմել է 5 մլն 921 հազար դրամ:
Նա 13 ընկերությունում բաժնեմաս ունի. «Բիդեք»-ում՝ 75 տոկոս, «Դավիթ եւ Էլինա» ՍՊԸ-ում՝ 15 տոկոս, «Դռագսման Սթոր» ՍՊԸ՝ 100 տոկոս, «Նարիպրոֆ»-ում՝ 50 տոկոս, «Գաջ» ՓԲԸ-ում՝ 51 տոկոս, «Էրեբունի մարքություն»  ընկերությունում՝ 50 տոկոս, «Մհեր Սեդրակյան» ՍՊԸ-ում՝ 60 տոկոս: Տեղեկացնենք նաեւ, որ Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունները պետական կառույցների կողմից հայտարարված մրցույթներին են մասնակցել եւ հաղթող ճանաչվել: Ընդ որում 5 մլն դրամը գերազանցող պայմանագրեր են կնքվել այդ ընկերությունների հետ:

Նրա կնոջ` Ելիզավետա Մարգարյանի կանխիկ դրամը կազմել է 4 մլն դրամ: Մեկ ընկերությունում Սեդրակյանի կինն ունի 50 տոկոս բաժնեմաս:

Ս.Հ.




Լրահոս