ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման`  2009-ին Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքելիս  պաշտոնական լիազորությունները գերազանցելու համար: Դատարանն ապացուցված է համարել այն փաստը, որ նախկին վարչապետը երկրին` տվյալ դեպքում «Նեֆթոգազ Ուկրաինա» ընկերությանը, հասցրել է 1,5 մլրդ գրիվենի (շուրջ 200 մլն դոլար) վնաս: Յուլյա Տիմոշենկոն, ի նշան բողոքի, դատավճիռը լսել է նստած: Ուկրաինայի ընդդիմությունը հայտարարել է, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է:ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄՌուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը վտանգավոր է համարում Տիմոշենկոյի կողմից իր երկրի հետ կնքված գազային համաձայնագրերը կասկածի տակ առնելը: «Ամենակարեւորն այն է, որ այդ համաձայնագրերը ստորագրվել են Ռուսաստանի, Ուկրաինայի եւ միջազգային օրենքներին համապատասխան»,-հայտարարել է Պուտինը` շեշտելով, որ Տիմոշենկոն անձամբ ոչինչ էլ չի ստորագրել, եւ ինքն ընդհանրապես չի հասկանում, թե ինչու են նախկին վարչապետին 7 տարով ազատազրկման դատապարտել:ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ Մի խումբ իրավապաշտպաններ հայտարարություն են տարածել`  նշելով, որ ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը պատշաճ չի ընկալում բանակում տիրող իրավիճակն անհապաղ բարեփոխելու օրախնդիրը եւ չի զգում դրանում իր անմիջական պատասխանատվությունը, ուստի պահանջում են նրա անհապաղ հրաժարականը:  ՆԱԵՎ ԳՈՂԱԿԱՆՈՎ Անժելա Սարգսյանի «տղամարդը» լրջագույն խնդիրների առջեւ է կանգնել հանցագործ աշխարհում: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` մինչեւ 2011թ. հոկտեմբերի 7-ին խափանման միջոց ընտրվելը, Կարեն Արեյանին հանդիպել են քրեական հեղինակություններ եւ բացատրություն պահանջել իր արարքի համար: Հիշեցնենք, որ նա էր Անժելայի նկարները մի քանի վայրկյանով տեղադրել ինտերնետում, որպեսզի անազատության մեջ գտնվող իր ընկերները, որոնց Անժելա Սարգսյանն իբր ասել է, թե Կարենը բռնաբարել է իրեն, հավատան, որ ամեն ինչ եղել է փոխադարձ համաձայնությամբ: Լինելով նախկինում «օրենքով գող» Շուրայի որդին` Կարեն Արեյանը մինչեւ վերջերս մտադիր է եղել ապրել «հանցագործ» կյանքով, ինչը ենթադրում է կենսակերպի հատուկ կանոններ, որոնք եւ խախտվել են այս միջադեպով: Կարեն Արեյանի խնդիրներն ավելի են շատացել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա պահվում է` մեղադրվելով ՀՀ քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով:ՈՉԻՆՉ ՉԻ ԱՐԵԼ    «Հայաստանի կառավարությունը ոչինչ չի արել հանրապետության նախագահի` ապրիլին գործարարներին տրված խոստումները կյանքի կոչելու ուղղությամբ»: Նման կարծիք է հայտնել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Հիշեցնենք, որ 2011թ. ապրիլի 8-ին «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունում գործարարների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Ցանկացած արտադրություն, որը կհիմնվի հանրապետությունում եւ կլինի նորարարական բազայի վրա, առանց մասնագիտական տերմինների ասած, եթե կարտադրվի մի արտադրանք, որն այսօր մեր հանրապետությունում չի արտադրվում, մենք` որպես պետություն, պատրաստ ենք օգնելու միջոցներով, առաջին հերթին պատրաստ ենք տալ հարկային արտոնություններ»: ԿՎԵՐԱԲԱՑՎԻՎաղը` ժամը 19:00-ին, տեղի կունենա «Նաիրի» կինոթատրոնի վերաբացման  արարողությունը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը կներկայացնի կինոթատրոնում ցուցադրվելիք ֆիլմերի ծրագրերը: Նույն օրը հանդիսատեսի համար կցուցադրվի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիրը» կինոնկարը:




Լրահոս