Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկում աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգում Գուրգեն Մադոյանը 1/32 եզրափակիչում մենամարտեց սլովակ Ալյազ Սիրցելիի հետ: Բոլոր 3 ռաունդներում մրցավարները առավելությունը տվեցին Մադոյանին: Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող բռնցքամարտիկը հոկտեմբերի 2-ին կանցկացնի երկրորդ մենամարտը: Մրցակիցը լեհ Դամիան Դուռկաչն է:
Ավելի վաղ Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանն աշխարհի առաջնությունում անցավ հաջորդ փուլ։ Կշռման արարողության ժամանակ նրա մրցակցի քաշը թույլատրելիից ավելին է եղել, և հաղթանակը հայ մարզիկին է շնորհվել: