Վերջերս Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար նշանակված Գագիկ Սայադյանը, պարզվում է, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարն է: Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը ծավալված «հակակոռուպցիոն շոուի» շրջանակներում Սայադյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի` Սայադյանին պաշտոն տալու որոշումը այնքան էլ միանշանակ չի ընդունվել: Սայադյանից դժգոհություններն այնքան մեծ են, որ Բժշկական համալսարանի հաշվեկշռում գտնվող բուժհաստատությունների բազմաթիվ ճանաչված մասնագետներ հեռացել կամ հեռանում են համակարգից:
ՆՈՒՅՆ ՍԱՅԱԴՅԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ