Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն երկու բանկերի քարտապաններին հատուկ պայմաններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիաբանկ ՓԲԸ-ն (Ամերիաբանկ) և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) բացառիկ հնարավորություն են ստեղծել իրենց քարտապանների համար: Այսուհետ երկու բանկերի քարտապանները հնարավորություն կունենան իրենց քարտերով կանխիկացում իրականացնելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատներից՝ առանց որևէ հավելյալ միջնորդավճարի:

Այս համագործակցությունը թույլ կտա երկու բանկերի հաճախորդներին թե՛ Երևանում, թե՛ ՀՀ մարզերում 24/7 ռեժիմով օգտվելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի ավելի քան 200 բանկոմատներից` տվյալ բանկի կողմից իր բանկոմատների համար կիրառելի սակագնով:

Ամերիաբանկի դեբետային քարտերի սակագներին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

HSBC Հայաստանի քարտերի սակագներին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ :

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

HSBC Խումբ HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64
երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2021թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,959 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC Հայաստան «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 7 գրասենյակների և մոտ 310 աշխատակիցների միջոցով: 2021 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 299 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկեր:

https://www.hsbc.am/
https://ameriabank.am/

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

***

«Америабанк» (Америабанк) и ЗАО «Эйч-Эс-Би-Си Банк Армения» («HSBC Армения») предоставляют держателям своих карт беспрецедентную возможность. Отныне держатели карт двух банков могут с помощью своих карт снимать наличность из банкоматов Америабанка и банка «HSBC Армения» без дополнительных комиссий.

Данное сотрудничество позволит клиентам двух банков пользоваться более 200 банкоматами Америабанка и банка «HSBC Армения» в Ереване и в регионах в режиме 24/7 по тарифам, применяемым соответствующим банком к своим банкоматам.

Нажмите здесь , чтобы ознакомиться с тарифами и условиями дебетовых карт Америабанка.

Нажмите здесь , чтобы ознакомиться с тарифами и условиями карт банка «HSBC Армения».

***

A new offer for cardholders from Ameriabank CJSC (Ameriabank) and HSBC Bank Armenia CJSC (HSBC Armenia). From this time forward, the cardholders of Ameriabank and HSBC Bank Armenia can withdraw funds from the ATMs of both banks without any additional fees.

This cooperation will allow customers of both banks in Yerevan and in the regions of Armenia to use more than 200 ATMs of Ameriabank and HSBC Armenia 24/7 at the standard rate applied by their respective bank.

Learn about the tariffs and terms of Ameriabank debit cards here .

Learn about the tariffs and terms of HSBC Armenia cards here .




Լրահոս