
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում կմենամարտի ադրբեջանցի Մալիկ Հասանովի հետ:
Հասանովը 1/32 եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի է հասել գվատեմալացի Դոնիս Ռեյեսի նկատմամբ ու դուրս եկել հաջորդ փուլ:
Բաչկով-Հասանով մենամարտը կկայանա հոկտեմբերի 30-ին: Հաղորդում է Armsport.am-ը։