ԶԱՆԳԵ՛Ք ՀԱՇՎԱՐԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից մինչեւ հոկտեմբերի 21-ը ներառյալ ՀՀ ԱՎԾ-ն սկսում է Հայաստանում մարդահամարի անցկացումը: Երեկ արդեն «Վիվասել» օպերատորի բաժանորդները ստանում էին հաղորդագրություններ, որ մարդահամարին եւ հաշվարարին  «ընդառաջելու» համար բաժանորդը կարող է զանգահարել 22-91-65 հեռախոսահամարով: Այսինքն` եթե ուզում եք օգնել, զանգե՛ք հաշվարարին: Մարդահամար անցկացնողներն ունենալու են ՀՀ զինանշանով սեւ թղթապանակներ, վկայականներ: Նշենք, որ մարդահամարի հարցաթերթիկը կազմված կլինի 33 հարցից, որոնք կվերաբերեն մարդու սեռին, քաղաքացիությանը, ընտանեկան դրությանը, դավանանքին, հաշմանդամությանը, կոմունալ կենցաղային պայմաններին: Տվյալները կամփոփվեն եւ կհրապարակվեն 2012թ. սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: Նախապես հայտարարվում է, որ գործընթացի ժամանակ պետք է ապահովվի քաղաքացիների անանունությունը, իսկ ստացված տվյալները պետք է օգտագործվեն զուտ վիճակագրական նպատակով:




Լրահոս