WhatsApp հավելվածի բետա-վարկածում նոր ֆունկցիա է գործարկվել։ Այժմ օգտատերերը կարող են ավելի արագ ջնջել իրենց ստատուսները։ Այն օգտակար է այն ժամանակ, երբ ստատուսը ուղարկվել էր սխալմամբ, կամ չպլանավորված կերպով։ Օգտատերերը կարող էին նախկինում էլ ստատուսներ ջնջել, սակայն այս ֆունկցիան ավելի արագացնում է այդ պրոցեսը։
iOS-օգտատերերի համար այն դեռ անհասանելի է։