Այսօր էլի ծաղիկներ կխոնարհենք, կխնկարկենք, կսգանք, բայց հարցականներն այդպես էլ կշարունակեն խորանալ. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է. Այսօր հոկտեմբերի 27-ն է՝ չորեքշաբթի… 1999 թվականին էլ 27-ը չորեքշաբթի էր՝ ՀՀ կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանի օրը:

Տականք ոհմակը ներխուժեց ԱԺ նիստերի դահլիճ և սպանեց ԱԺ սիրված նախագահ Կարեն Դեմիրճյանին, միասնության խորհրդանիշ` վարչապետ Վազգեն Սարգսյանին և մի շարք պետական գործիչների… Գլխատվեց հայկական պետականությունը, ու մինչ օրս հարցերը կրծում են մեր հոգին. ո՞վ, ինչո՞ւ, ո՞ւմ պատվերով սպանեց մեր ապագան…
Այսօր էլի ծաղիկներ կխոնարհենք, կխնկարկենք, կսգանք, բայց հարցականներն այդպես էլ կշարունակեն խորանալ… Մեր երկրի բարեկեցիկ ու հզոր ապագայի ի՜նչ շանսեր ենք կորցրել անցած տարիներին:




Լրահոս