Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 300143 դեպք, որոնցից 263716-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29007 բուժառու: Մինչ այսօր կատարվել է 2 032 310 թեստավորում:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ վերջին մեկ օրում կատարվել է 13 696 թեստավորում, հաստատվել է 2074 նոր դեպք, առողջացել է 714 մարդ, մահացել՝ 39-ը:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1269 է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6151 մահվան դեպք է արձանագրվել: