Հայաստանում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը մնում է խիստ լարված ու ծանր:
Բայց չնայած սրան՝ չպատվաստվածների համար կորոնավիրուսի բուժումը վճարովի կդառնա: ՀՀ առողջապահության նախարարությունը մտածում է խստացում մտցնել: ArmLur.am-ին ՀՀ առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ դեռ քննարկվում է կորոնավիրուսի բուժումը չպատվաստված քաղաքացիների համար վճարովի դարձնելու հարցը։ Չի բացառվում, որ նոր փոփոխությունը դեկտեմբերից կգործի: Այս ճանապարհով առողջապահության նախարարությունը փորձում է քաղաքացիների պատասխանատվության զգացումը բարձրացնել։
Եթե, այնուամենայնիվ, նախարարությունը որոշի վճարովի դարձնել կորոնավիրուսի բուժումը, ապա մահվան դեպքերի քանակը կավելանան, քանի որ գերակշիռ մասը չի դիմի բուժհաստատություն՝ փող չունենալու պատճառով:
Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ կորոնավիրուսից բուժման ծախսը տատանվում է՝ կախված հիվանդության ընթացքի ծանրությունից, բայց ըստ նախնական հաշվարկների՝ այն չպատվաստված քաղաքացիների համար կարող է արժենալ միջինը 800 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամ: Ի դեպ, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսի բուժման նպատակով բուժծառայությունների համար պետությունը շուրջ 80 մլն դոլար է ծախսել։
կորոնավիրուսի բուժման համար այսօր արդեն ազատ մահճակալ չկա, նույն իրավիճակն է նաեւ վերակենդանացման բաժանմունքներում։ Շուրջ 400 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին:
Ս.Հ.