
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ ս․թ․ հոկտեմբերի 29-ին` ժամը 9։30-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկներ-Արզանյան խաչմերուկից մինչև Ազատամարտիկների պողոտայից դեպի Դավիթ Բեկ փողոց տանող ճանապարհահատվածում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ նշված հասցեներում «Արցախգազ» ՓԲ ընկերությունը կիրականացնի պրոֆիլակտիկ աշխատանքներ։