ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արագածոտնի արդեն նախկին մարզպետ Դավիթ Գեւորգյանին այլ պաշտոն են առաջարկել: Մասնավորապես նա պետական գերատեսչությունում է անցնելու այլ աշխատանքի։ Այս տեղեկությունը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել Դավիթ Գեւորգյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին
Տեղեկացնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզպետ ՔՊ-ական Դավիթ Գեւորգյանը ազատվել է մարզպետի պաշտոնից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրան փոխարինելու մարզպետի տեղակալ Ռազմիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Գեւորգյանը Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Ս․ Հ․