Երեկ երեկոյան Արմավիրի կենտրոնական ավտոկայանում քաշքշուկ ու ծեծկռտուք է տեղի ունեցել: Երկու երթուղային գծերի տերերի միջեւ արդեն երեք ամիս է` վեճ է ընթանում, թե նրանցից որ մեկի երթուղայինները պետք է մտնեն ավտոկայան: Եւ ահա երեկ իրավիճակն այնքան է սրվել, որ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի մեջ ներքաշվել են նաեւ վարորդները: «Ա1+»-ի տեղեկացմամբ` երթուղային գծերից մեկը պատկանում է ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանին, իսկ մյուսը` ոմն Շուշանի, որի ազգանունը որեւէ մեկին հայտնի չէ: Ծեծկռտուքի արդյունքում ոմանք մարմնական ոչ լուրջ վնասվածքներ են ստացել:
ԾԵԾԿՌՏՈՒՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ