«Ժողովուրդ» օրաթերթը ստացել է նամակ քաղաքացի Տառանենկո Նիկոլայի Նիկոլայեւիչից, որը ներկայացնում է Covid 19-ի բուժման իր տեսակետը:
«Ամբողջ շխարհը հիվանդանում է Covid 19 վիրուսով: Ես նույնպես չմնացի դուրս: Ներկայացնում եմ Աստծու տված Տարանենկոի մեթոդը. ինչպես հայտնի է, մարդու մարմինը բաղկացած է 80% ջրից, իսկ մյուս մասը՝ իոններից, մարդու օրգանիզմի պրոցեսները, ինչպես մյուս օրգանիզմում, համագործակցում է իոնների։ Քիմիական եւ էլեկտրական ռեակցիա է։ Առողջ օրգանիզմում պոտենցիալ հարաբերակցությունը իոնների հավասար է երկրի պոտենցիալին, քանի որ ստեղծված ենք հողից։
Վիրուսի աղբյուրները. դրանք են մկները, առնետները, օձերը, խոզերը եւ այլն, որոնք ապրում են հողում կամ կապ ունեն հողի հետ, ինչպես նաեւ թռչունները, օրինակ՝ չղչիկները, թեեւ ապրում են ծառերին, բայց դրանց միջոցով կապված են հողի հետ։ Երբ մարդու օրգանիզմ թափանցում է վիրուսը, կա՛մ ինքը, կա՛մ օրգանիզմի պոտենցյալը անսահմանափակ է դառնում հողի պոտենցյալից այդ դեպքում, եւ իմուն համակարգը սկսում է արտադրել հակամանրէներ, որ ոչնչացնի վիրուսին, այդ ընթացքում մարմնի ջերմությունը ուժեղ բարձրանում է, եւ ոչ բոլոր են կարողանում դիմանալ այդ «նագրուզկային»։
Ինչպես հայտնի է, COVID-19 վիրուսը շրջափակում է օրգանիզմի կլետկաններին, ու եթե մարդու իմունիտետը բարձր է, թեթեւ է անցնում։ Թույլ իմունիտետով մարդը կարող է չդիմանալ։ Կան վիրուսի տեսակ, օրինակ՝ «Իսպանկան», որը եղել է անցյալ դարի սկզբում. այս վիրուսը, ի տարբերություն COVID-19-ի, թափանցում է կլետկանների մեջ, դրանից հետո ուժեղ իմուն համակարգ ունեցող մարդու օրգանիզմը հակավիրուսներ է ուղարկում կլետկանների մեջ, որի հետեւանքով ինքը իրեն ոչանչացնում է, եւ արդյունքում ուժեղ իմուն համակարգ ունեցող մարդը մահանում է։ Եվ ի՞նչ եմ ես առաջարկում. ամենաապահով եւ ամենաանվտանգ տարբերակը հիվանդին տեղավորել հողի մեջ մինչեւ վզի հատվածը, կամ հիվանդին պառկեցնել մերկ մարմնով հողի վրա ամռան ընթացքում, ինչպես անում են հոսանքի հարվածի ժամանակ, 2-րդ տարբերակը՝ երկարատեւ լողը ծովային ջրում: Հասկանալի է, որ այս տարբերակները ոչ բնական են հիվանդի բուժման համար, եւ ոչ բոլորը ունեն սեփական հողամաս եւ ծով, եւ որ միշտ ամառ չէ։ Ավելի ընդունելին դա հոսանք անցկացնող, հողանցումով, բնական հումքից սավանի օգտագործումն է կամ նույն կտորից կարված ներքնազգեստը, իսկ այս ընթացքում դժվար է կիրառել վերը նշված տարբերակը: Ժամանակավոր առաջարկում եմ ներկա պահին կիրառել բարակ ֆոլգաները հողանցման միացումով։ Առաջարկում ենք այս տարբերակը կիրառել, որպես ոտքամաններ եւ ձեռքի ափերին կապելով նաեւ ճակատային հատվածներում։ Ոտքամանները կարող եք պատրաստել պլաստմասե շշի վրա փաթաթելով հողանցումով ֆոլգան եւ ոտքերը հենել դրանց։ Ձեռքերին օգտագործելու համար կապել ձեռքերին նույն հողանցման տարբերակով, քանի որ մարդը ժամանակակից տեխնոլոգիանների պատճառով զրկվել է բնության, հողի հետ շփումից, ինչը բերում է օրգանիզիմի ոչ ճիշտ աշխատանքին։
Խախտված է բնության օրական լուսավորվածության ռեժիմը, հնարավոր է՝ դա է պատճառը վիրուսների ուժեղացված հարձակման մարդկության վրա։ Աշխարհում արհեստական ամենալուսավորված գիշերով քաղաքները Չինաստանում են, միգուցե դրա պատճառով վիրուսը առաջացավ այդտեղից:
Որպեսզի խուսափենք այդ վիրուսների հասցրած վնասներից, կարելի է գիշերվա արհեստական լուսավորությունը հաստատունից դարձնել փոփոխական, շարժողական «դատչիկների» միջոցով։
Առաջարկում եմ արտադրել կոշիկներ, որոնց «ստելկաները» պատրաստված կլինի հոսանք անցկացնող բնական, շնչող նյութից, եւ նույն էլ կոշիկների պադոշները պետք է պատրաստված լինեն հոսանք անցկացնող նյութից եւ միացրած լինի ստելկային, որպեսզի հողի վրայով քայլելիս հողի հոսանքը անցնի մարդուն: Կարելի է նաեւ զուգագուլպաներ արտադրել նույն սխեմայով:
Տառանենկո Նիկոլայի Նիկոլայեւիչ»:
Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում նամակի բովանդակության համար:
1054 ՆՈՐ ԴԵՊՔ
Հոկտեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 284 237 դեպք, որոնցից 255 821-ը` առողջացած, 5842-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 339 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 910 201 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 12 933 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1054 նոր դեպք: Ունենք 889 առողջացած, 37 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1235 է:
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԼԱՉԻՆՈՒՄ
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են Լաչինում զորավարժություններ սկսելու մասին։ «2021թ. ցամաքային զորքերի պատրաստման պլանի համապատասխան՝ Լաչինում հոկտեմբերի 19-ից մեկնարկել են ադրբեջանական բանակի հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններն անցկացվում են տեղանքում, տեղանքի քարտեզներով եւ մակետներով՝ կապի միջոցների լայն կիրառմամբ։ Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում կստուգվի ցամաքային զորքերի փոխգործակցությունն այլ զորատեսակների հետ՝ կառավարման արդիական մեթոդների կիրառմամբ»,- տեղեկացնում են ԶԼՄ-ները։
7.
ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ՝ ԼՈՆԴՈՆՈՒՄ
Հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սուրբ Քաթսբերթ եկեղեցում կայացավ հոբելյանական համերգ եւ ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 եւ Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։ Միջոցառումը կազմակերպվել էր «Քլինգեն» երգչախմբի ու մշակութային ասոցիացիայի եւ նրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի ջանքերով՝ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո։
«ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է իր ընթերցողներին Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված երեկոյի մանրամասները:
Միջոցառմանը ներկա էին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը եւ դեսպանատան անձնակազմը, անգլիական եկեղեցու հոգեւոր հովիվ, Սբ. Քաթսբերթ եկեղեցու հոգեւորական Փոլ Բեգոտը, ՄԹ-ում Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ սրբազան Հովակիմ Մանուկյանը, Լորդերի պալատի անդամները, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Վարդան Ալթունյանը, հայկական համայնքային խորհրդի ողջ անձնակազմը, ՄԹ-ում հայկական մի շարք կազմակերպությունների ատենապետեր, երաժիշտներ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայից եւ Թագավորական երաժշտական քոլեջի կոլեկտիվից։
Երեկոյի ընթացքում ընթերցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի շնորհավորական ուղերձը։
Համերգին մասնակցում էին միջազգային ճանաչում ունեցող շատ երաժիշտներ՝ դաշնակահարներ Յուլյա Չապլինան (Ռուսաստան), Սթավրոս Դրիթսասը (Հունաստան), Մարի Փալազյանը (Լիբանան-Անգլիա), մեներգիչներ սոպրանո Անդրիանա Յորդանովան (Մալթա), մեցցոսոպրանո Հելեն Ռոթշելը (Անգլիա), սոպրանո Հայարփի Եղիկյանը (Հայաստան-Անգլիա), ջութակահար Անի Բադիկյանը (Անգլիա-Հայաստան) եւ «Քլինգեն» երգչախումբն եւ կամերային նվագախումբը. գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սիփան Օլահն է, որը հանդես եկավ նաեւ որպես մեներգիչ (տենոր) եւ դաշնակահար:
Ի դեպ, այս համերգով հիմք դրվեց «Քլինգեն» կամերային նվագախմբին. համերգը նվագախմբի անդրանիկ ելույթն էր:
Հնչեցին Սպենդիարյանի ու Բաբաջանյանի բազմաթիվ սիրված ստեղծագործություններ։ Ի դեպ, Ա. Սպենդիարյանի «Երեւանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը ՄԹ-ում համերգային կատարմամբ հնչեց առաջին անգամ (փոխադրումը կամերային կազմի համար՝ Սիփան Օլահի)։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին անգլահայ հայտնի նկարիչներ Լեոնի Պիլարտի եւ Աննա Վիրաբյանի կտավները՝ նվիրված մեծ կոմպոզիտորների երաժշտական ժառանգությանը։
ՈՎՔԵ՞Ր ԵՆ «ԱՐՄԵՆԻԱ» ՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՐԵՐԸ
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հյուրերը՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու դիրիժոր Մարիուս Ստրավինսկին, հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Երեկոյին հնչել են Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն, Պյոտր Չայկովսկու Պեցցո կապրիչոզոն թավջութակի եւ նվագախմբի համար եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտը։
Նարեկ Հախնազարյանը նշել է, որ ինքը կատարել է Ալեքսեյ Շորի մի շարք ստեղծագործություններ, նաեւ ձայնասկավառակ է ձայնագրել, որը շուտով կթողարկվի։ Շորի Թավջութակի կոնցերտը, որը մենակատարը ներկայացրեց հայ հանդիսատեսին, կատարում էր առաջին անգամ (այն համեմատաբար նոր գրված գործ է): Հախնազարյանը բարձր է գնահատել կոնցերտը՝ հույս հայտնելով, որ այն կսիրվի ունկնդրի կողմից։
Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ թավջութակահարն ընդգծել է, որ այն իր համար շատ հարազատ կոլեկտիվ է, որտեղ նվագում են իր ընկերները։ «Միշտ շատ հաճելի է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալ, քանի որ դրական, երիտասարդ էներգետիկա ունի այս նվագախումբը»,- ասել է Նարեկ Հախնազարյանը։
Դիրիժոր Մարիուս Ստրավինսկին էլ նշել է, որ փառատոնները մեծ տոնախմբություն են ոչ միայն երաժիշտների, այլեւ ունկնդիրների համար. ստեղծվում է հրաշալի մթնոլորտ, որտեղ մտքեր են փոխանակվում, երաժշտական կյանքը եռում է։ Մաեստրո Ստրավինսկին երրորդ անգամ է ղեկավարում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը. ըստ նրա՝ երաժիշտները ջերմ ու երիտասարդ են, ինչը հեշտացնում է դիրիժորի աշխատանքը։ Ստրավինսկին կարեւորել է նաեւ փառատոնի կազմակերպիչների մեծ ներդրումը։ «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC) աջակցում է երաժշտությանը ոչ թե խոսքերով, այլ իրական գործով։ Եվ այդ ամենը՝ ամբողջ աշխարհում ու հանուն դասական արվեստի տարածման ու զարգացման»,- ընդգծել է Ստրավինսկին։
Փառատոնային համերգները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 29-ը։
ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԻՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Իտալիայի հավաքականի, «Ռոմայի», «Ռեալի», «Միլանի», «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների իր տարբերակը։ «Ռոնալդուն չի կարող համարվել լավագույնը պատմության մեջ, քանի որ նա տեղ չունի նույնիսկ հնգյակում։ Ինձ համար բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների հնգյակում են Լիոնել Մեսին, Պելեն, Դիեգո Մարադոնան, Յոհան Կրոյֆը եւ Ռոնալդոն։ Նրանք այլ մակարդակի բացառիկ ֆուտբոլիստներ են։ Այս հնգյակին կարող էի ավելացնել նաեւ Մարկո վան Բաստենին»,- ասել է Կասանոն: Հիշեցնենք, որ 36-ամյա Ռոնալդուն հինգ անգամ արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է
ԳԼԽԱՎՈՐԵԼ
Անգլիական «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին ցանկանում է գլխավորել «Նյուքասլը»: Անգլիացի մասնագետն անձամբ «Նյուքասլի» ղեկավարությանն առաջարկել է իր ծառայությունները գլխավոր մարզչի պաշտոնում, եթե հեռացվի Սթիվ Բրյուսը։ Ռունին «Դերբի Քաունթիի» ղեկավարությանն արդեն հայտնել է թիմը փոխելու մտադրության մասին։ «Նյուքասլը» պատրաստ է Ռունիին առաջարկել կարճաժամկետ պայմանագիր։ Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի ներդրումների հիմնադրամը 300 միլիոն եվրոյով գնել է «Նյուքասլը» եւ առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում կազմը ուժեղացնելու համար մտադիր է ծախսել 200 միլիոն եվրո։
ՊԱՏՐԱՍՏ Է
ՎԱՃԱՌԵԼ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին, սակայն կդիտարկի 80 միլիոն եվրոյից սկսվող առաջարկները: Անգլիացի ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբը, քանի որ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում չի ստանում մշտական խաղաժամանակ։ 2022թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարից առաջ Ստերլինգը ցանկանում է լինել լավագույն մարզավիճակում, որպեսզի արժանանա Անգլիայի հավաքականի մարզչական շտաբի վստահությանը։ Ռահիմ Ստերլինգի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։ 26-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում մանչեսթերյան թիմի հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։