ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառուցապատողները «կպատժվեն»․ շինարարությունը ժամանակին չավարտելու դեպքում տուգանք կնշանակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը որոշել է կառուցապատողներին «պատժել»: ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կիրականացվի: Ըստ որի՝ սահմանված կարգով ձեռքբերված շենքի/շինության քանդման կամ ապամոնտաժման թույլտվությամբ ամրագրված պահանջը չկատարելու համար ՀՀ օրենսդրությամբ վարչական պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն:

Այսպես, շինարարությունը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու դեպքում տուգանք կնշանակվի` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով: Իսկ տուգանքը նշանակելուց հետո՝ նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելու դեպքում կնշանակվի տուգանք՝ շինարարության նախահաշվային արժեքի տասը տոկոսի չափով:

Ս.Հ.




Լրահոս