ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերել Քեթրինի Միհրանն իշխանության հետ, ե՞րբ է գալու Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից վստահեցնում են, որ Միհրան Պողոսյանը շարունակում է գտնվել հետախուզման մեջ, նա նախաքննական մարմին չի ներկայացել և քրեական գործով նրա՝ Հայաստանում գտնվելու վերաբերյալ տվյալներ չունենք:

Մամուլում ակտիվ քննարկվում է, որ հոկտեմբերի 19-ին Մոսկվա-Երևան չվերթով կնոջ հետ Երևան է վերադարձել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը)։ Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Նրա նկատմամբ 3 տարի է հետախուզում է հայտարարվել և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Չնայած վերջինիս մտերիմներն ու դատախազությունը վստահեցնում են, որ նա շարունակում է մնալ կալանքի տակ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Միհրան Պողոսյանը պետությանը բավականին լուրջ գումարներ է փոխանցել, ուստի ՀՀ իշխանությունները նրան ասել են , որ կարող է հանգիստ գալ Հայաստան, ուստի չի բացառվում, որ առաջիկայում Քերթինի Միհրանը վերադառնա Հայաստան: Դատելով տարածված խոսակցություներից՝ ԱԺ նախկին պատգամավորը իշխանության հետ գործարքի է գնացել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս